Իրանի մայրաքաղաք Թեհրանը երկրորդ քաղաքն էր, որ ուղևորվեցինք: Թավրիզից Թեհրան հասնելու երեք տարբերակ կա` օդանավով, գնացքով և ավտոբուսով:
Թավրիզի հայկական թաղամասի Պարոն Ավագ փողոցը հատվում է կենտրոնական Շարիաթի փողոցին, որով զբոսնելիս միանգամից աչք է ծակում Van Silver անունը կրող փոքրիկ խանութը:
Թավրիզում Ամանոր նշելու ավանդույթ է ձևավորվել: Տեղի հայ համայնքը հավաքվում է առաջնորդարանի դահլիճում և Նոր տարին դիմավորում միասին:
Հայաստան-Իրան սահմանն առաջին անգամ էինք հատում: Երկար ճանապարհից հետո սպասված վայրը զուգարանն էր: Սահմանի անցակետի զուգարանի միայն կանանց մասն է գործում, որտեղ հիմա նաև տղամարդիկ են հաճախում: